Միջազգային

Հնդկաստանում «Կամասուտրա»-ն կԷկրանավորեն եռաչափ եւ քառաչափ ֆորմատներով

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում «Կամասուտրա»-ն կԷկրանավորեն եռաչափ եւ քառաչափ ֆորմատներով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հին հնդկական «Կամասուտրա» գիրքը, որի հեղինակը Վաթսյայան Մալանագն Է, Հնդկաստանում կԷկրանավորեն եռաչափ (3D) եւ քառաչափ (4D) ֆորմատներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին հաղորդել Է ԻԱՆՍ լրատվական գործակալությունը:

«Կամասուտրա»-ի առաջին մասի նկարահանումները, որն Էկրան կբարձրանա եռաչափ ֆորմատով, արդեն լրիվ թափով ընթանում են: Կինոժապավենը կնկարահանի Ռուփեշ Փոլը, որն իր փոքր հայրենիքում՝ Քերալա հարավային նահանգում, հայտնի Է որպես ռեժիսոր, լրագրող, բանաստեղծ եւ սցենարիստ: Նա, մասնավորապես, այնտեղ իր իսկ սցենարով 3D ձեւաչափով նկարահանել Է «Սուրբ Դրակուլա» կինոնկարը, որտեղ առաջարկել Է վամպիր-կոմսի կյանքի պատմության անսովոր ընկալումը:

4D ձեւաչափը նախատեսում Է 3D-ի եւ զանազան ֆիզիկական Էֆեկտների համակցություն: Այդ ֆիլմերը դիտելիս հանդիսականները կարող են զգալ բազկաթոռների, քամու շարժումը, ջրի ցայտերը եւ հոտերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում