1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնուրույն պայքարել կարելի Է, բայց միայն հարեւանների հետ միասնական թիմով հնարավորություն կա իրական առաջընթաց արձանագրել ընդհանուր նպատակներին հասնելու գործում. այս ուղերձով են հանդես եկել «Արեւելյան գործընկերության» գաղափարի առաջշարժմանը նվիրված՝ նոր մուլտֆիլմի հեղինակները, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը, որը գործի Է դրվել 2009 թվականին Պրահայում, նպատակամղված Է Եվրամիության հետ հետխորհրդային տարածքի վեց պետությունների քաղաքական եւ տնտեսական մերձեցմանը, որոնց թվում են Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Բելառուսը:
«Խրտվիլակ» վերտառությամբ եւ 40 վայրկյան տեւողությամբ մուլտիպլիկացիոն ուրվանկարում ներկայացված են երկու հարեւան ֆերմերներ, որոնք ապարդյուն կերպով փորձում են իրենց բերքը պաշտպանել քաղցած թռչուններից:
Մուլտֆիլմում, որի կարգախոսը դարձել Է «Հարեւանների միավորումը», ընդգծվում Է համագործակցության կարեւորությունն ընդհանուր նպատակներին հասնելու գործում՝ «Արեւելյան գործընկերության» հիմնական սկզբունքը: Ֆիլմի գաղափարը պատկանում Է Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոնին (ENPI):