Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիա է անցկացվել ադրբեջանցիների հակահայկական միտինգների դեմ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում փետրվարի 25-ին ռասիզմի եւ այլատյացության դեմ բողոքի զանգվածային ակցիա է տեղի ունեցել` ի պատասխան «Խոջալուի իրաարաձությունների» հետ կապված փետրվարի 24-ին ադրբեջանցիների կազմակերպած միտինգի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական demokrathaber.com լրատվական կայքը, հակահայկական ցույցի դեմ բողոք արտահայտելու համար Գալաթասարայ հրապարակ է դուրս եկել մոտ 10 հազար մարդ, որոնց մեջ եղել են տարբեր կուսակցությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` «Սոցիալիստական միության» անդամներ, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մահմուդ Թանալը եւ լրագրողներ:

Հավաքվածների անունից ելույթ է ունեցել լրագրող Յաշար Գյուվենը, ով նշել է, որ արտաքին գործերի նախարարի հովանավորությամբ «Խոջալուի իրդարաձությունների» մասին հիշատակի ակցիայի տեսքով Թուրքիայում ատելություն է պրոպագանդվում հայ ժողովուրդի դեմ: «Հնչել են վիրավորանքներ եւ սպառնալիքներ: Խոջալուի իրադարձությունների անվան տակ ատելություն է քարոզվում հայերի նկատմամբ: Բայց մեզ այդպես էժան չեն կարող գնել: Դրա համար էլ մենք այստեղ ենք: Մենք հայերին մենակ չենք թողնի: Մենք համամարդկային արժեքներ դավանող մարդկանց կոչ ենք անում միավորվել ռասիզմի, այլատյացության եւ ազգայնամոլության դեմ», - ասել է թուրք լրագրողը:

Ղարաբաղյան պատերազմի ընթացքում 1992 թ-ի փետրվարի 26-ին Աղդամ քաղաքի մատույցներում ադրբեջանական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում չպարզաբանված հանգամանքներում, ըստ Human Rights Watch-ի, զոհվել է 200-300 մարդ, ովքեր Ադրբեջանի իշխանությունների կողմից կանխամտածված պահվում էին մարտական գործողությունների էպիկենտրոնում: Խոջալուի բնակչությունը, որի մեծամասնությունը կարճ ժամանակ առաջ այդտեղ բնակեցված թուրք-մեսխեթցիներ էին, եւ որը հանդիսանում էր այն հինգ կրակակետերից մեկը, որտեղից գնդակոծվում էր շրջափակված Ստեփանակերտը, ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից ստիպողաբար պահվում էր այդտեղ եւ դիտավորյալ չէր էվակուացվում` նպատակ ունենալով հետագայում նրանց օգտագործել որպես կենդանի վահան: Խոջալուի կրակակետերը ոչնչացնելու գործողություններից առաջ հայկական ուժերը դեպի Աղդամ մարդասիրական միջանցք են թողել` այդտեղից խաղաղ բնակչության դուրս գալու համար:

Մոսկվայում վտարանդիության մեջ գտնվող Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, ում նախագահության շրջանում էր տեղի ունեցել այդ ողբերգությունը, 1992 թ-ի ապրիլի սկզբին չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում ադրբեջանական ընդդիմությանը մեղադրել է իշխանությունը զավթելու նպատակով Աղդամի մատույցներում սեփական ժողովրդի նկատմամբ սպանդ իրականացնելու մեջ («Նեզավիսիմայա գազետա», 02.04.1992 թ.): Այազ Մութալիբովի այդ խոստովանության եւ ղարաբաղյան հակամարտության մասին հանգամանորեն պատմում է «Սովի եւ կրակի միջեւ իշխանություն` կյանքերի գնով» փաստագրական ֆիլմը:

Հայերեն

Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News

Էդիկ Մալոյանը ձերբակալվել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով նախաձեռնված վարույթի շրջանակներում. ՔԿ

ՀՀ կառավարության նիստ

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդականը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման ընթացքը

Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը

Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե

Պատգամավորներն առաջարկում են ընտրելու իրավունքի համար սահմանել վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում փաստացի 1 տարի բնակվելու պահանջ

Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ

Եվրոպական ստանդարտներին լիարժեք համապատասխանելուց հետո կարող է իրագործման օրակարգ դառնալ ՀՀ-ի՝ ԵՄ լիարժեք անդամ դառնալու խնդիրը. Փաշինյան

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի