Միջազգային

Ուկրաինան կանցնի ամառային ժամանակի

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան կանցնի ամառային ժամանակի

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան մարտի 30-ից կանցնի ամառային ժամանակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «Իտառ-ՏԱՍՍ»-ը: «Մենք, սովորականի պես, մարտի 30-ին անցում կկատարենք ամառային ժամանակի: Այս առումով որեւէ տեղում որեւէ երկխոսություն չի կարող լինել: Երբ նման հարց կդրվի, մենք անպայման կտեղեկացնենք հասարակությանը եւ կխորհրդակցենք»,- Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:

Նա հայտնել է, որ ներկա դրությամբ ժամային փոփոխության վերաբերյալ այլ տարբերակի քննարկման հարցն արդիական չէ: Ազարովը նկատել է, որ անհրաժեշտ է հնարավորինս օգտագործել օրվա լուսավոր ժամանակը եւ էներգետիկ ռեսուրսները խնայել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում