Միջազգային

Հիլարի Քլինթոնը նամակ Է ուղարկել Իվանիշվիլիին

1 րոպեի ընթերցում

Հիլարի Քլինթոնը նամակ Է ուղարկել Իվանիշվիլիին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նամակ Է ուղարկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որում հույս Է հայտնել, որ երկրի նախկին ու ներկայիս իշխանությունները կհամագործակցեն Վրաստանի տնտեսական ու ժողովրդավարական զարգացման նպատակով, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Քիլինթոնը հույս Է հայտնել, որ Վրաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում վերջին քսան տարում դիտվող առաջընթացը կպահպանվի:

«Հուսով եմ, որ Դուք կառուցողական հարաբերություններ կպահպանեք ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ եւ կգործակցեք նրանց հետ ընդհանուր նպատակին՝ երկրի տնտեսական ու ժողովրդավարական զարգացմանը, հասնելու համար»,-ասված Է Քլինթոնի նամակում, որը վարչապետի մամուլի ծառայությունը հրապարակել Է փետրվարի 22-ին:

Հիլարի Քլինթոնը ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը թողել Է այս տարվա հունվարի 31-ին: Այդ պաշտոնը նա զբաղեցնում Էր 2009 թվականի հունվարից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում