Միջազգային

Ուզբեկստանի բնակչությունը գերազանցել Է 30 միլիոնը

1 րոպեի ընթերցում

Ուզբեկստանի բնակչությունը գերազանցել Է 30 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի մշտական բնակիչների թվաքանակը 2013 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաղթահարել Է 30 միլիոնի սահմանագիծը. դրա հետ մեկտեղ երկրի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ քաղաքներում ավելի շատ մարդիկ են ապրում, քան գյուղական վայրերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է հանրապետության պետական վիճկագրական կոմիտեի ներկայացուցիչը:

2012 թվականի արդյունքներով՝ երկրում քաղաքային բնակչության թվաքանակը գերազանցել Է 15,315 միլիոնը: Գյուղերում ապրում Է ավելի քան 14,5 մլն մարդ:

2011 թվականին Ուզբեկստանում բնակվում Էր 28,639 մլն մարդ:

Գործազրկության մակարդակը երկրում կազմում Է տնտեսապես ակտիվ բնակչության 4,9 տոկոսը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում