Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զանգահարել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին եւ շնորհավորել է նրան երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:«Ռոբերտ Քոչարյանը զանգահարել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին և շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը:Ռոբերտ Քոչարյանը ներկայում Հայաստանում չէ:

Հայաստանի Հանրապետությունում նախագահի ընտրության նախնական արդյունքներով երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը: Նա ստացավ 861 հազար 160 քվե՝ վավեր ձայների 58,64 տոկոսը: Հայաստանի նախագահի ընտրություններին ՀՀ տարածքում մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60.05 տոկոսը` 1 մլն 518 հազար 407 ընտրող:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում