Թուրք լրագրողը դատարանում կրկնել է Հայոց ցեղասպանության իրողության եւ Դինքի սպանության մեջ թուրքական պետության մեղավորության պնդումները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք լրագրող Թեմել Դեմիրելը, ով Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի դեմ մահափորձի հաջորդ օրը հայտարարել էր, որ «Հրանտ Դինքը սպանվել է հայ լինելու եւ Հայոց ցեղասպանության իրողության մասին խոսելու համար», դատարանում շարունակել է պնդել նույն ծոսքերը: «Ես հիմա էլ նույն «հանցագործությունն» եմ գործում. Դինքի մարդասպանը պետությունն է: Թող կրկին իմ դեմ հայց ներկայացնեն: Այսօր բոլորն էլ գիտեն Հայոց ցեղասպանության իրողության մասին», - ասել է նա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական bianet.org անկախ լրատվական կայքը, Թեմել Դեմիրելը Թուրքիայում մեղադրվում է այդ երկրի Քրեական օրենսգրքի` «թրքականությունը վիրավորելու» տխրահռչակ 301-րդ հոդվածով: Անկարայի 2-րդ առաջին ատյանի քրեական գործերի դատարանում, որտեղ տեղի է ունեցել լրագրողի նկատմամբ հերթական դատալսումը, նրա փաստաբան Լեւենթ Քանաթը դատարանից պահանջել է արդարացման վճիռ կայացնել լրագրողի նկատմամբ` հիմնավորելով, որ նրա հայտարարությունները խոսքի ազատության սահմաններում են: Դատարանը որոշել է հետաձգել լրագրողի նկատմամբ հետաքննությունը եւ դատական գործընթացը:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով