BBC-ն ֆիլմ Է նկարահանելու «Պատերազմ եւ խաղաղություն» վեպի մոտիվներով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BBC-ն մտադիր Է կրկին Էկրանավորել Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» վեպը: Ֆիլմի պրեմիերան նշանակված Է 2015 թվականին, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Վեց մասից բաղկացած ֆիլմի սցենարը, որի յուրաքանչյուր սերիան կտեւի մեկ ժամ, գրելու Է բրիտանացի գրող եւ սցենարիստ Էնդրյու Դեւիսը: 2008 թվականին նա «Էմմի» մրցանակի դափնեկիր Է դարձել Չառլզ Դիքենսի «Փոքրիկ Դորիտը» վեպի Էկրանավորման սցենարի համար:
1972 թվականին BBC-ով ցուցադրվել Է «Պատերազմ եւ խաղաղություն» վեպի մոտիվներով նկարահանված սերիալը, որտեղ Պիեռ Բեզուխովի դերում հանդես Է եկել Էնթոնի Հոփքինսը:
Կարդացեք հոդվածը` Русский