Ռուս փորձագետները կարծում են, որ Ադրբեջանը հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պլաններ Է դիտարկում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ու նրա ռազմավարական գործընկերոջ` Հայաստանի մարտունակության բարձրացման քայլերն ուղեկցվում են Լեռնային Ղարաբաղի մոտակայքում Ադրբեջանի ռազմական ակտիվ մանեւրներով: Այս մասին նշում է «Նեզավիսիմայա գազետա»-ն` անդրադառնալով Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի հատուկ նշանակության ուժերի ու տանկային ստորաբաժանումների եւ նրանց հետ գործակցող հայկական ուժերի զորաշարժերին, որոնք օրերս հատուկ վարժանքներ են սկսել լեռնային զորափորձարաններում: Ադրբեջանական զորքերը կենտրոնացվել են Թարթառի գծում եւ լայնամասշտաբ վարժանքներ են անցկացնում այստեղ:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ ինչպես Հայաստանում, այնպես Էլ Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները պլանային միջոցառումներ են, թեեւ, ինչպես գրում Է թերթը, մի շարք հանգամանքներ մատնանշում են տարածաշրջանում ստեղծվող իրադրության պայթյունավտանգ լինելը: Մասնավորապես, Ադրբեջանը հարաբերականորեն միայն վերջերս Է սկսել ակտիվ զորավարժություններ անցկացնել հակամարտության գոտում: Դրանք հակասում են Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին եւ ՄԱԿ-ի Կանոնադրությանը, բայց պարբերաբար անցկացվում են՝ ընդսմին ավելացնելով օդում եւ ցամաքում հնարավոր մարտական գործողություններ վարելու համար անհրաժեշտ ուժերն ու միջոցները: Ռազմական լեզվով դա կոչվում Է ուժի ցուցադրում: Միայն անցյալ տարի Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի ղեկավարությամբ անցկացվել Է համանման երկու զորավարժություն՝ փետրվարին եւ հուլիսին: Բաքվի ԶԼՄ-ները հաղորդել են, որ դրանց ընթացքում օգտագործվել Է «ադրբեջանական բանակի կողմից ձեռք բերված ամենաարդիական զենք»:

Ներկայիս զորավարժություններում նույնպես գործի են դրված ավիացիա, հակաօդային պաշտպանության ուժեր, ինչպես նաեւ ցամաքային զորքեր: Դրանք կշարունակվեն առնվազն մեկ շաբաթ, բայց արդեն մարտին Ադրբեջանում Թուրքիայի եւ Վրաստանի հատուկ նշանակության զորամասերի մասնակցությամբ կկայանան «Կովկասյան արծիվ-2013» համատեղ զորավարժությունները:

Բացի այդ, ինչպես գրում Է թերթը, Թարթառի գծում անցկացվող ներկայիս զորավարժությունները կազմակերպվել են Լեռնային Ղարաբաղի համար ամենախոցելի շրջանում (անցյալ տարվա զորավարժությունները նույնպես այստեղ են տեղի ունեցել): Տեղանքն այստեղ հարթավայրային Է, եւ հակամարտող կողմերի բաժանարար գիծն անցնում Է Ստեփանակերտ-Բաքու ավտոմայրուղով:

Թերթի կարծիքով՝ կա այն բանի հավանականությունը, որ հենց Թարթառի շրջանում Է հնարավոր մարտական գործողությունների վերսկսումը: Թարթառը կարեւոր օպերատիվ-ռազմավարական նշանակություն ունի: Փորձագետների գնահատմամբ՝ այստեղից Է հնարավոր ադրբեջանական զորքերի գլխավոր հարվածը:

«Բացառված չԷ, որ ադրբեջանական զորքերի վարժանքների մտահղացումը կապված Է հենց Թարթառի-Աղդամի հենակետից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերի ճեղքում իրականացնելու հետ»,-նշել Է գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչովը, որը երկար ժամանակ ծառայել Է Անդրկովկասում: Դրա հետ մեկտեղ փորձագետը վստահ չԷ, որ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունների սանձազերծման դեպքում հակամարտության մեջ կներքաշվեն ռուսական զորքերը: Բայց ռազմական դիմակայության վերսկսման հավանականությունը նա բարձր Է գնահատում:

Նետկաչովի հետ համաձայն Է ռազմական փորձագետ գնդապետ Վլադիմիր Պոպովը: «Կասկած չկա, որ Ադրբեջանը հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պլաններ Է դիտարկում: Թեեւ միջազգային հանրակցությունը դեմ Է նման գործողություններին, այն տպավորությունն Է ստեղծվում, որ պաշտոնական Բաքուն հույս ունի կայծակնային մարտական գործողությունների: Դա, իհարկե, խիստ արկածախնդրական սցենար Է, որն ուղղակիորեն շոշափում Է Ռուսաստանի շահերը: Բայց այն հնարավոր Է: Դրա հետ մեկտեղ խիստ հավանական Է հակամարտությանը Թուրքիայի մասնակցությունը»,-հավելել Է փորձագետը:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին