Քրդերը թուրքական իշխանություններից պահանջել են Օջալանի հետ տեսակամուրջ հաստատելու հնարավորություն տալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) իրաքյան, եվրոպական կառույցները եւ Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորներ ունեցող միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ) ղեկավարները թուրքական իշխանություններից պահանջել են Օջալանի հետ ուղղակի կապ հաստատելու հնարավորություն տալ: Որպես շփման միջոց առաջարկվում է հեռուստակամուրջ ստեղծել Օջալանի եւ Կանդիլի (իրաքյան Քուրդիստանում ՔԱԿ-ի կենտրոնակաայանը) միջեւ: Քննարկվելիք հարցերի շրջանակը պետք է ներառի ՔԱԿ-ի` հրադադար հայտարարելու, Թուրքիայի տարածքից հեռանալու եւ զենքը վայր դնելու մասին հարցեր, նաեւ առնչվի քրդական խնդրի լուծման շուրջ Թուրքիայի պաշտոնական շրջանակների` Իմրալիում ցմահ բանտարկության դատապարտված առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ տարվող բանակցություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական T24 հեռուստաալիքը` նշելով, որ նման պահանջով 2013 թ-ի հունվարի 22-ին հանդես էր եկել ՔԱԿ-ի զինյալ թեւի առաջնորդ Մուրադ Քարայըլանը Firat լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: «Եթե խոսքը մեր պայքարում ռազմավարական փոփոխության մասին է, ապա մենք պետք է հնարավորություն ունենանք ուղիղ կապի մեջ լինել մեր առաջնորդ Ափոյի հետ: Մենք գտնում ենք, որ Անկարայի հետ բանակցություններին պետք է մեզ ներկայացնի Օջալանը, բայց նաեւ ցանկանում ենք մեզ ուղղված հանձնարարակնները լսել անձամբ նրանից», -ասել էր նա:

Թուրքական Taraf թերթի հետ հունվարի 29-ին ունեցած զրույցում ՔԱԿ-ի Եվրոպայի պատասխանատու Զուբեյիր Այդարն ասել էր, որ Օջալանի հետ ուղղակի կապի առկայությունն այդ հարցում անհրաժեշտություն է: «Պարտիզաններին միայն Օջալանը կարող է համոզել: Դրա համար պետք է կազմակերպության պատվիրակությունը հանդիպի Օջալանի հետ երես առ երես», -ասել էր նա:

Նույնպիսի պահանջով Եվրոպայի խորհրդարանում փետրվարի 8-ին հանդես էր եկել նաեւ ԽԺԿ-ի առաջնորդ Սալահեդին Դեմիրթաշը: «Անհրաժեշտ է պայմաններ ապահովել Օջալանի եւ իր կազմակերպության միջեւ ուղղակի խորհրդատվություններ անցկացնելու համար: Դա կարելի է անել ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունների օգտագործմամբ», -ասել էր Դեմիրթաշը` նշելով, որ այդ կերպ Օջալանը հնարավորություն կունենա անձամբ բացատրել կազմակերպությանը հրադադարի, նահանջելու եւ զենքը վայր դնելու ճանապարհային քարտեզը:

Այդ մասին «Թարաֆ»-ի տված հարցին Իմրալիում ընթացող բանակցությունների համար լիազորված Թուրքիայի ազգային անվտանգության աղբյուրները հերքել են Իմրալիի եւ Կանդիլի միջեւ հեռուստակամուրջներ ստեղծվելու մասին շրջանառվող լուրերը` նշելով, որ դա թույլ չի տալիս առկա օրենսդրությունը: Սակայն, թերթին հասած տեղեկություններով, Անկարան, հասկանալով նման կապի կարեւորությունն ու անհրաժեշտությունը խնդրի կարգավորման հարցում, արդեն համաձայնվել է նման հեռուստակամուրջների անցկացմանը:

Հայերեն

Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News

Էդիկ Մալոյանը ձերբակալվել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով նախաձեռնված վարույթի շրջանակներում. ՔԿ

ՀՀ կառավարության նիստ

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդականը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման ընթացքը

Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը

Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե

Պատգամավորներն առաջարկում են ընտրելու իրավունքի համար սահմանել վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում փաստացի 1 տարի բնակվելու պահանջ

Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ

Եվրոպական ստանդարտներին լիարժեք համապատասխանելուց հետո կարող է իրագործման օրակարգ դառնալ ՀՀ-ի՝ ԵՄ լիարժեք անդամ դառնալու խնդիրը. Փաշինյան

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի