Աշխարհի ամենավտանգավոր քաղաքը Հոնդուրասի Սան Պեդրո Սուլան է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքն այժմ համարվում է աշխարհի ամենավտանգավոր բնակավայրը, որտեղ յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով կատարվում 169 սպանություն: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է Մեքսիկայի «Քաղաքացիական խորհուրդ հանուն հասարակական անվտանգության եւ արդարադատության» ոչ կառավարական կազմակերպության` փետրվարի 7-ին տարածված զեկույցում:
Վտանգավոր քաղաքների ցուցակում երկրորդ տեղն զբաղեցնում է Մեքսիկայի Ակապուլկո առողջարանը: Այս քաղաքով են անցնում Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ թմրաթրաֆիկի ուղիները, ինչը նաեւ մեծապես պայմանավորել է մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր հարյուր հազար բնակչի հաշվով 128 բնակիչների սպանության ցուցանիշը:
Դրան հաջորդում են Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը, Հոնդուրասի կենտրոնական (մայրաքաղաքային) օկրուգը եւ մեքսիկական Տորեոնը:
Զեկույցը կազմողները նշում են, որ յուրաքանչյուր կոնկրետ քաղաքի իրադրությունը մեծապես կախված է հանցավորությունը արմատախիլ անելու եւ իրենց բնակավայրերի իմիջը բարելավելու ուղղությամբ տեղական ու կենտրոնական իշխանությունների գործադրած ջանքերից:
Այսպես, ԱՄՆ-ի հետ սահմանի մոտ գտնվող մեքսիկական Սյուդադ-Խուարես քաղաքը, որը 2011 թվականին երկրորդ հորիզոնականն էր զբաղեցնում աշխարհի ամենավտանգավոր քաղաքների շարքում, այս անգամ իր վարկանիշը բարելավել է միանգամից 17 դիրքով