Սպորտ

Հայաստանը սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը կներկայանա չորս մարզիկով

1 րոպեի ընթերցում

Հայաստանը սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը կներկայանա չորս մարզիկով

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատանի սուսերամարտիկները կմասնակցեն Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:Փետրվարի 25-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա չորս մարզիկով` ճկասուսեր Մայքլ Հովհաննիսյան եւ Հասմիկ Ազաբարյան, խոցասուսեր`Արմեն Ալազյան եւ Էմմա Պողոսյան:

«Կանենք ամեն ինչ, լավագույնս ներկայանալու համար: Մեզ համար մեծ նվաճում կլինի, եթե հաղթահարենք 3-րդ շրջանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայից գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

Հաջորդիվ մեր մարզիկները կմասնակցեն սուսերամարտի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա մարտի 28-ից ապրիլի 6-ը Խորվաթիայում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում