Թուրքիայում սենսացիոն լուրեր են շրջանառվում Օջալանին իրաքյան Քուրդիստան տեղափոխելու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր կեցվածքով հայտնի թուրքական «Սյոզչու» թերթը հրապարակել է Թուրքիայի հասարակության մեջ ռումբի պայթյունի ազդեցություն թողնող սենսացիոն մի լուր, ըստ որի` Ստամբուլի Հեյբելի կղզու Իմրալի բանտում ցմահ բանտարկված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլա Օջալանին գաղտնի կերպով ինքնաթիռով տեղափոխել են իրաքյան Քուրդիստանի Սալահեդին քաղաք: Թուրքական թերթի տեղեկությունների համաձայն` Օջալանին Քուրդիստան տեղափոխելու համաձայնությունը Թուրքիան ձեռք է բերել ՔԱԿ-ի հետ արդեն երկու տարի ընթացող բանակցությունների արդյունքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ թերթի` ՔԱԿ-ի եւ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության միջեւ բանակցություններն ընթացել են Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի` Սալահեդինում գտնվող նստավայրում:

Թերթը հայտնել է նաեւ, որ թուրքական կառավարությունը ՔԱԿ-ի հետ եռաստիճան ճանապարհային քարտեզ է համաձայնեցրել` նշելով, որ Թուրքիայի ԱՀԿ ղեկավար Հաքան Ֆիդանի եւ Օջալանի միջեւ ձեռք բերված համաձայնությունները հրապարակել է ՔԱԿ-ի մամուլի օրգան «Նուչե ԹՎ»-ի bestanuce.org լրատվական կայքը:

Քրդական կայքը հայտնել է, որ Օջալանի առաջարկությունները, որոնց հետ համաձայնվել է թուրքական կողմը, հետեւյալներն են` առաջին փուլում մայրենի լեզվով դատարաններում պաշտպանվելու մասին քրդերի իրավունքը ճանաչելուց հետո Թուրքիայի կառավարությունը պետք է բանտերից ազատ արձակի Քուրդիստանի հանրությունների միության (KCK) բոլոր բանտարկված անդամներին: Դրան զուգահեռ` ՔԱԿ-ը պետք է դադարեցնի իր գործողությունները: Կողմերը պետք է հայտարարեն փոխադարձ հրադադարի մասին;

Երկրորդ փուլում Թուրքիան պետք է ճանաչի սիրիական Քուրդիստանը: Դրա դիմաց ՔԱԿ-ը Թուրքիայից պետք է դուրս բերի իր զինված ուժերը:

Երրորդ փուլում պետք է փոխվի Թուրքիայի սահմանադրությունը: Քրդերի` մայրենի լեզվով կրթությունն ու ինքնավարությունը կպաշտպանվի սահմանադրությամբ:

Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունն էլ, հղում կատարելով Բարզանիին մոտ կանգնած Avestakurd լրատվական կայքին, հայտնել է, որ Թուրքիայի ԱՀԿ ղեկավար Հաքան Ֆիդանը քրդական խնդիրը լուծելու շուրջ Իմրալիում սկսված բանակցությունները շարունակելու համար փետրվարի 6-ին կայցելի Էրբիլ, որտեղ նա պետք է հանդիպի Քուրդիստանի ղեկավարության եւ ՔԱԿ-ի ներկայացուցիչների հետ:

Հայերեն

ԵՄ-ն դադարեցրել է Սիերա Լեոնեին ֆինանսական օգնության տրամադրումը՝ հանցագործին արտահանձնելուց հրաժարվելու համար

Փաշինյանը Եկեղեցու շուրջ իրավիճակի հանգուցալուծման համար օրենսդրական փոփոխությունների կարիք է տեսնում

Փաշինյանը կիսում է ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված մտահոգությունները

ՀՀ վարչապետն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ավիացիոն պատժամիջոցներին

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

ԱՄԷ գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել flydubai-ի միջադեպի հետ կապված

Հեգսեթն ԱՄՆ որոշ լրատվամիջոցների մեղադրել է պետական ​​դավաճանության մեջ

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանից ներկրվող գազի սակագնի թանկացման ազդակ չի ստացել

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն Կառավարության առաջնահերթություններից. Փաշինյան

Ինչո՞ւ է դադարեցվում սոցփաթեթի ծրագիրը. մանրամասնում է նախարար Թորոսյանը