Հարվարդի շուրջ հարյուր ուսանողների մեղադրել են խարդախության մեջ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենահայտնի բուհի` Հարվարդի համալսարանի ավագ կուրսի շուրջ 100 ուսանողներել են քննության ժամանակ կատարած խարդախության համար: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Associated Press-ը, համալսարանի մշակույթի և գիտության ֆակուլտետի դեկան Մայքլ Սմիթի խոսքերով` գրավոր քննության ժամանակ տեղի է ունեցել սկանդալ, որին մասնակցել են նույն ֆակուլտետի 125 ուսանողներ: Անցյալ տարվա աշնանը դասախոսի օգնականներից մեկի` քննական աշխատանքներն ստուգելու ժամանակ հայտնաբերվել է տարբեր ուսանողների կողմից տրված նույն պատասխանները:Դրանից հետո հատուկ համալսարանական հետախուզությունը սկսել է մի քանի ուսանողների միջև փոփոխված աշխատանքների շուրջ հետաքննություն իրականացնել:
Սմիթի խոսքով, քննություններն ավարտվել են, իսկ իրենց հետազոտությունների արդյունքում Հարվարդի համալսարանի ուսանողների մի մասը, ովքեր ներգրավված են եղել փորձարկումների մեջ, խարդախ են ճանաչվել եւ ժամանակավորապես հեռացվել են համալսարանից: 30 ուսանողի համար էլ նշանակվել է փորձաքննության ժամկետ: Մնացած ուսանողները պատասխանատվության չեն ենթարկվել:
Մայքլ Սմիթն ընդգծել է, որ հիմա Հարվարդի տնօրինությունն աշխատում է համալսարանի ակադեմիական ազնվության և ուսանողական էթիկայի բարձրացման ուղղությամբ, որպեսզի ապագայում խուսափի հնարավոր սկանդալներից: