Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը վստահ է, որ Թուրքիան մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը վստահ է, որ Թուրքիան մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը

ԱԲՈՎՅԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը զուտ բարոյական խնդիր չէ, այն առաջին հերթին Հայաստանի անվտանգության խնդիր:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 31-ին աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նշեց, որ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան շարունակում է իրականացնել ժխտողական քաղաքականություն, չենք կարող ասել, որ վտանգ չենք տեսնում: «Սա ազգային անվտանգության խնդիր է»,-ընդգծեց նա:

Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մեծ նշանակություն ունեցող հանգրվան է համարում, սակայն միաժամանակ ընդգծում, որ դա ընդամենը հանգրվան մեր պայքարում: «Ես վստահ եմ, որ գալու է ժամանակը, երբ Թուրքիան ճանաչելու է, իսկ դա կլինի տարելիցի նախաշեմին, թե դրանից հետո, դժվար է ասել: Կարծում եմ դրանից հետո: Չեմ ակնկալում այդպիսի լուրջ ձեռքբերում»,- ասաց նախագահի թեկնածու Սարգսյանը: Նա նաեւ նկատեց, որ թուրքերն արդեն յոթ ամիս խոսում են «հայկական ցունամիի» մասին, որ պետք է լինի 100-ամյա տարելիցին: «Պետք է ասեմ, որ հիմարություն է այդ պրոցեսը ցունամիի հետ համեմատելը»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ պատասխանեց նաեւ աբովյանցի ընտրողներին հուզող հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում