Քաղաքականություն

Նոյեմբերյանցիներին Սերժ Սարգսյանը խոստացել է ապրելու հարմարավետ ենթակառուցվածքների ստեղծում

5 րոպեի ընթերցում

Նոյեմբերյանցիներին Սերժ Սարգսյանը խոստացել է ապրելու հարմարավետ ենթակառուցվածքների ստեղծում

ՆՈՅԵՄԲԵՐ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներումհունվարի 29-ին հանդիպեցՏավուշի մարզիՆոյեմբերյան քաղաքի ընտրողներին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սարգսյանը նշեց, որ ուրախ է այս հանդիպման համար: «Ես շրջում եմ հանրապետության մարզերով, քաղաքներով, ներկայացնում եմ իմ նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, լսում կարծիքներ, որոնք թույլ են տալիս նոր գաղափարներ կուտակել, նոր հայացքով նայել նախկին ծրագրերին: Համարում եմ, որ նախընտրական շրջանը կարեւոր է ոչ միայն նոր ծրագրով ներկայանալու, այլեւ մշակված ծրագրերի մասին մարդկանց կարծիքն իմանալու համար»,- ասաց Սարգսյանը:

Նա անհրաժեշտ է համարում շարունակական քայլերի իրականացումը միջին մեծության համայնքներն առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: «Մարդիկ որոշ դեպքերում լավ չեն պատկերացնում, թե իրենք ինչ պետք է անեն, ինչ միջոցներով պետք է զարգացնեն իրենց գյուղը, իրենց համայնքը, որոնք են իրենց խնդիրները: Գյուղում գործարան կառուցելու մասին խոսելու փոխարեն առաջարկում եմ աշխատել իրենց հողի վրա, անասուն պահել, գյուղատնտեսությամբ զբաղվել: Հասկանալի պատճառներով այստեղ պետք է փոքր արտադրամասեր լինեն: Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, իսկ մենք այդ գործին նոր թափ պետք է հաղորդենք»,- ընդգծեց նախագահի թեկնածուն:

«Հաճախ հեռուստացույցով մարդիկարտասահմանումտեսնում են ապրելու հարմարավետ ենթակառուցվածքներ, գյուղ կամ փոքրիկ քաղաք, եւ առաջին մտահանգումն այն է, որ մենք էլ հնարավորություն կունենանք ապրել այդպիսի բնակավայրերում: Չեմ կարող ասել, որ հինգ կամ տասը տարի հետո Նոյեմբերյանն էլ նման է լինելու Շվեյցիարիային, բայց որ վերջում գալու ենք դրան, կասկած լինել չի կարող: Նմանվել ասելով առաջին հերթիննկատի ունեմկենցաղային պայմանների բարեկարգում»,- պարզաբանեց Սարգսյանը:

Սարգսյանը կարեւորում է տարածքների համաչափ զարգացումը համաշխարհային զարգացումներին համարժեք: «Առաջ ընթանալու համար պետք է դուրս նետենք այն, ինչ խանգարում է: Սա, իհարկե, մեր ավանդույթներին եւ ազգային սովորույթներին չի վերաբերում»,- շեշտեց նախագահի թեկնածուն:

Նա նշեց, որ անգամ լրագրողների ներկայությամբ պետք է Երեւանում լայն տարածում ստացած մի հումոր մեջբերի: «Զանգահարում էմի մարդ Լոս անջելեսիցԵրեւանեւ ասում` բարեւ, ինչպես եք: «Լավ», -լինում է պատասխանը: «Ներողություն, կարող է` սխալվել եմ, Երեւան չեմ զանգահարել»,-ասում է զանգահարողը: Սա նշանակում է, որ պետք է տրամադրություն փոխել, պետք է կարողանանք տեսնել նաեւ լավը. դա անհրաժեշտ է»,- ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով աղքատության խնդրին` նա նշեց, որ չաշխատելն ամոթ չէ այն մարդու համար, ով ի վիճակի չէ, ամոթ է այն մարդու համար, ով կարող է աշխատել, սակայն չի աշխատում եւ հույսը դնում է միայն թոշակների եւ նպաստների բարձրացման վրա: Պետությունն էլ, Սարգսյանի խոսքով, իր հերթին է քայլեր ձեռնարկելուփոքր եւ միջին բիզնեսի զարգացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: «Տեղական իշխանություններն իրենց ջանքները բազմապատկելու խնդիր ունեն: Մեր գործունեության առանցքում պետք է լինի մարդը, նրա արդար մղումները: Պետական կառավարման համակարգում աշխատող ցանկացած պաշտոնյա պետք է առաջնորդվի այս սկզբունքով: Մեզ համար կենսական խնդիր է մեր բնակչության տարիքային կազմը, մեր համար խնդիր է երկրում երիտասարդ ընտանիքների ստեղծման եւ ծնելիության խթանումը», - հավելեց նախագահի թեկնածուն:

Սերժ Սարգսյանը պատասխանեց նաեւ նոյեմբերյանցիների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը: Հանդիպումբ անցավ ջերմ մթնոլորտում: «Չափազանց կարեւոր խնդիր է ազատ եւ արդար ընտրութունների անցկացումը: Բոլորիդ խնդրում եմ ամեն ինչ անել դրա համար: Եվրոպացիների գնահատմամբ` նախորդ երկու ընտրությունները համապատասխանում էին միջազգային չափանիշերին»,- հավելեց նախագահը:

Հունվարի 21-ին Հայաստանում մեկնարկել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը. թեկնածու Սերժ Սարգսյանն արդեն եղել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, հանդիպումներ ունեցալ Երեւանի վարչական շրջաններում: Հունվարի 29-30-ը նա Տավուշի եւ Լոռու մարզերում կլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում