ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանցի միլիարդատեր Սեմուել Ինը հայտարարել Է «Տան» գիտական մրցանակի ստեղծման մասին, որը կշնորհվի յուրաքանչյուր երկու տարին մեկ: Դափնեկիր կկարողանա դառնալ աշխարհի ցանկացած երկրի քաղաքացի, իսկ մրցանակի դրամական պարգեւը կգերազանցի Նոբելյան մրցանակի դափնեկիրների վարձատրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդագրություն Է տարածել «Վաշինգտոն պոստ» հրատարակությունը:
«Տան» մրցանակը շնորհվելու Է չորս անվանակարգերով. կենսաբժշկություն, կայուն զարգացում, չինագիտություն եւ իրավագիտություն: Բիզնեսմենի խոսքով՝ տվյալ ուղղություններն ընտրվել են այն պատճառով, որ Նոբելյան մրցանակը դրանք չի ներառում, մինչդեռ այդ բնագավառները կարեւոր նշանակություն ունեն մարդկության համար: Հաղթողներին ընտրելու Է Տայվանի ազգային ակադեմիայի հատուկ կոմիտեն:
Հիմնադրամի նախնական չափը կազմելու Է 103 մլն դոլար: Հաղթողներից յուրաքանչյուրը կստանա 50-ական միլիոն տայվանյան դոլար, ինչը կազմում Է մոտավորապես 1,7 մլն ԱՄՆ-ի դոլար: Նոբելյան մրցանակի դրամական համարժեքը ներկայում կազմում Է 1,2 մլն ԱՄՆ-ի դոլար:
Մրցանակն իր անվանումն ստացել Է 618-ից մինչեւ 907 թվականները Չինաստանում կառավարած Տան կայսերական դինաստիայի պատվին, որի գոյության շրջանն ավանդաբար համարվում Է երկրի առավելագույն ծաղկման ժամանակաշրջանը:
Սեմուել Ինը Ruentex Group ընկերության ղեկավարն Է, որի կարողությունը գնահատվում Է 3,1 մլրդ դոլար: Տայվանցի գործարարն առաջին անգամը չԷ, որ մասնակցում Է բարեգործական նախագծերի: Չինական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Ինը թոշակ Է վճարում տեղացի 80 հազար ուսանողների: 2011 թվականին նա հայտարարել Է իր կարողության 95 տոկոսը բարեգործական նպատակների համար կտակելու մտադրության մասին: