Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ա. Ղահրամանյանի աշխատանքայինհանդիպման ժամամակ քննարկվել են Արմավիրի մարզի խնդիրները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի խնդիրներն են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի այսօր կայացած աշխատանքային հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մարզպետը նախագահին է ներկայացրել բոլոր ոլորտներում առկա իրավիճակը, իրականացվող ծրագրերը: Մասնավորապես խոսվել է խմելու եւ ոռոգման ջրին, գյուղմթերքի վերամշակման ձեռնարկությունների թվի ավելացմանն ու համայնքային բյուջեների կատարմանն առնչվող խնդիրների մասին: Անդրադարձ է կատարվել Արաքս գետի ափի որոշ գոտիների ամրացման անհրաժեշտությանը, որը հրատապ է գարնանային հեղեղումների պատճառով հարակից գյուղատնտեսական հողերի ավերման վտանգը կանխելու առումով: Քննարկված հարցերի շուրջ նախագահը տվել է հանձնարարականներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում