Ֆրանսիայի նախագահ Օլանդը նախատեսում է Հայաստան այցելել ապրիլի 24-ին. Hurriyet Daily News
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախատեսում է այցելել Հայաստան ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը: Այս մասին Hurriyet Daily News-ին հայտնել են Ելիսեյան պալատի աղբյուրները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական պարբերականը նշում է, որ Օլանդն ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2012թ-ի հրավերը` այս տարի այցելել Հայաստան: Աղբոյւրը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահը նպատակ ունի ցեղասպանության վերաբերյալ «ուժգին մեսիջ» հղել Ֆրանսիայի հայկական համայնքին մինչեւ 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: