Հայաստանը կնախագահի Եվրախորհրդի նախարարների կոմիտեում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս տարվա մայիսից կնախագահի Եվրախորհրդի նախարարների կոմիտեում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դա շատ պատվավոր, բայց եւ պատասխանատու առաքելություն է: «Մենք նախապատրաստում ենք այդ ժամանակաշրջանի մեր առաջնահերթությունները, համապատասխան ծրագիր է մշակվում, որը կներկայացվի ապրիլին»,- ասաց ԱԳ նախարարը` ավելացնելով, որ ծրագրին ծանոթանալու նպատակով ապրիլին Հայաստան կայցելի Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:
2013թ-ին Հայաստանը կնախագահի նաեւ Սեւծովյան տարածաշրջանային հանձնաժողովում: Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեցնաեւ, որ ընթացիկ տարումՀայաստանում նախատեսվում է «Արեւելյան գործընկերություն» ծրագրին մասնակից երկրների արտգործնախարարների եւ ԵՄ ներկայացուցիչների հանդիպումը:
2012 թվականի ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 4 պետության հետ: Իրականացված փոխայցելությունները ԱԳ նախարարն արդյունավետ է գնահատում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ստորագրված հարյուր հինգ միջազգային պայմանագրերի եւ այլ փաստաթղթերի առումով: