Ադրբեջանն ամենաշատ զենք եւ ռազմական տեխնիկա ներկրած երկրների թվում 18-րդն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զենքի առեւտրի վերլուծության միջազգային կենտրոնի (SAMTO) պատրաստած 2012 թվականի տարեկան զեկույցում ամենաշատ զենք եւ ռազմական տեխնիկա ներկրած երկրների թվում Ադրբեջանը 18-րդ տեղում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կենտրոնի կողմից պատրաստված վիճակագրության համաձայն` անցյալ տարի Ադրբեջանը 804 մլն ԱՄՆ դոլարի զենք է գնել: Ամենաշատ զենք եւ ռազմական տեխնիկա ներկրած երկրների ցուցակի երկրորդ տասնյակում տեղ են զբաղեցրել Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նորվեգիան, Արաբական Միացյալ էմիրությունները, ԱՄՆ-ը, Կանադան, Ադրբեջանը, Դանիան եւ Աֆղանստանը:

Ցուցակի առաջին տասնյակը գլխավորել է Հնդկաստանը` 13 մլրդ 239 մլն ԱՄՆ դոլար: Նրան հետեւում են Իրանը, Օմանը, Ավստրալիան, Սաուդյան Արաբիան, Թայվանը, Ալժիրը, Չինաստանը, Իսրայելը եւ Ինդոնեզիան:

Հայերեն Русский