«Եվրատեսիլ 2013»-ի Հայաստանի պատվիրակը կընտրվի ազգային ընտրությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Մալմո քաղաքում մայիսի 14-ից 18-ը տեղի կունենա «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը` ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր Հայաստանի մասնակցի ներքին ընտրության մասին: Սակայն, հաշվի առնելով մրցույթին մասնակցել ցանկացողների զգալի թիվն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, կայացվել է նոր որոշում`հնարավորություն ընձեռելով բազմաթիվ կատարողների, հեղինակների` ներկայանալ հեռուստադիտողի եւ պրոֆեսիոնալ ժյուրիի դատին՝ ապահովելով առողջ մրցակցություն:

Մարտի 2-ին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում տեղի կունենա «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի հայաստանյան ազգային ընտրությունը, որին կարող են մասնակցել ոչ պակաս քան 16 տարեկան անձինք:

Համաձայն մրցույթի կանոնադրության`մեկ կատարման ժամանակ բեմում կարող է լինել ոչ ավելի քան 6 մարդ: Հիմնական կատարող(ներ)ը եւ բեք-վոկալ կատարող(ներ)ը պետք է երգեն կենդանի ձայնով: Երգում ձայնագրված այլ ձայներն անընդունելի են: Մասնակցող երգը պետք է պաշտոնապես հրատարակված չլինի մինչեւ 01.10.2012թ-ը: Մասնակցող երգի տևողությունը պետք է չգերազանցի 3 րոպեն: Մասնակցող երգը կարող է լինել ցանկացած լեզվով: Քաղաքական, գովազդային, վիրավորական եւ նմանատիպ այլ բնույթի խոսքերն ու բեմադրությունն անթույլատրելի են: Բեմում կենդանիներն արգելվում են:

Անհրաժեշտ փաստաթղթերով հայտերն ընդունվում են հունվարի 22-ից մինչև փետրվարի 20-ը:

Հայերեն Русский

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ