Դիարբեքիրում ոգեկոչել են Հրանտ Դինքի հիշատակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 6-րդ տարելիցի կապակցությամբ պոլսահայ լրագրողի հիշատակի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Դիարբեքիրում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական HaberTurk-ը, Դինքի հիշատակի կապակցությամբ կազմակերպված արարողությանը ներկա են գտնվել «Մարդու իրավունքների պաշտպանության» Դիարբեքիրի մասնաճյուղի նախագահ Ռաիջի Բիլիջին և մեծ թվով սովորական քաղաքացիներ:

«Մեզ ասացին, որ Հրանտի մարդասպանները կազմակերպված խմբավորման անդամներ չեն, և մարդասպաններին մեր մեջ խցկեցին: Վեց տարի է, ինչ Հրանտը սպանվեց և վեց տարի է` մեր մեջ ցավը չմեղմացավ: Մեր երկրի համար արդեն ամոթալի դարձած այս հանցագործությունը դեռևս չի բացահայտվել»,-հայտարարել է Բիլիջին: Նա նշել է, որ կցանկանար ասել, որ Դինքի մահից հետո փոխվել են այն բաները, հանուն որոնց նա պայքարում էր, սակայն դա այդպես չէ: «Դեռ աղավնիները սպանվում են, դեռ արյուն է թափվում: Չնայած շատ ժամանակ է անցել, դեռևս ի հայտ չեն եկել թաքնված մութ ուժերը: Արդեն ողջ երկիրն է տեղյակ կեղտոտ ձեռքերի առկայության մասին: Մենք` մարդու իրավունքների պաշտպաններս, ցանկանում ենք, որպեսզի դատապարտվեն Հրանտին և մյուս կորուսյալներին սպանողները»,-ասել է նա` հավելելով, որ իրենք հավասար պետություն ստեղծել ցանկացողների հետ մեկտեղ կարոտում են Հրանտ Դինքին:

2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առաջ նա սպանվեց թուրք դավադրի ձեռքով` հետևից գլխին արձակված հրազենային երեք կրակոցներից: Հեռանալուց հետո մարդասպանը գոչել էր` «գյավուր»` հիմք տալով մտածելու, որ սպանությունը կատարվել է ազգայնական հողի վրա:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով