Աբխազական երկաթուղու վերաբացումը տարածաշրջանում կփոխի ռազմաքաղաքական իրավիճակը հօգուտ Հայաստանի. փորձագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազական երկաթգծի գործարկումը տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը կտրուկ կփոխվի հօգուտ Հայաստանի: Նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական համալիրի տնօրեն, փորձագետ Գագիկ Հարությունյանը հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Թեեւ երկաթգծի վերաբացումը շատ կարեւոր նշանակություն կունենա մեր երկրի համար, սակայն առայժմ վաղ է խոսել վերաբացման մասին, քանի որ Ռուսաստանն առայժմ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկում: Այս պահին ամեն ինչ կախված է հենց Ռուսաստանից»,- նշեց նա: Հարությունյանը հույս հայտնեց, որ Վրաստանի եւ Ռուսաստանի իշխանություններն ամեն դեպքում կփորձեն համաձայնության գալ այս հարցի շուրջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գագիկ Հարությունյանը նաեւ բարձր գնահատեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այցը Հայաստան՝ նշելով, որ այն երկու երկրների հարաբերությունների զարգացման եւ խորացման համար շատ կարեւոր նշանակություն կարող է ունենալ:

Այս համատեքստում անդրադառնալով Վրաստանի նոր իշխանությունների վարած քաղաքականությանը՝ Գագիկ Հարությունյանը նշեց, որ նոր կառավարությունն ավելի իրատեսական ու հեռանկարային քաղաքականություն է վարում՝ փորձելով հանել Վրաստանն այն մեկուսացված վիճակից, որում երկիրը հայտնվել էր նախորդ իշխանությունների դեպքում: «Վրացական նախորդ իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն էին վարում, ինչի արդյունքում բացարձակապես խզվեցին հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանի հետ հարաբերությունները շատ զուսպ էին»,-ասաց նա: «Նորավանք»-ի ղեկավարը հույս հայտնեց, որ Իվանիշվիլու կառավարությունը կկատարի իր ղեկավարի բոլոր խոստումները, եւ հայ-վրացական հարաբերությունները զարգացման նոր դաշտ կտեղափոխի, ինչը շահավետ կլինի երկու երկրների համար:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 17-ին պաշտոնական այցով ժամանել էր Երեւան: Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպել է ՀՀ Նախագահի, վարչապետի, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Այցի շրջանակում երկու երկրների կառավարությունների միջեւ համագործակցության մի շարք համաձայնագրեր են ստորագրվել:

Հայերեն Русский

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին