Միջազգային

Չինաստանը երկաթուղիների կառուցման գործում այս տարի կներդնի ավելի քան 100 մլրդ դոլար

1 րոպեի ընթերցում

Չինաստանը երկաթուղիների կառուցման գործում այս տարի կներդնի ավելի քան 100 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը 2013 թվականին երկաթուղիների կառուցման ներդրումային ծրագրերն ընդլայնել Է մինչեւ 650 մլրդ յուան (104 մլրդ դոլար): Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը, տարվա ընթացքում երկիրը պլանավորում Է շահագործման հանձնել շուրջ 5,2 հազար կիլոմետր երկաթգիծ:

Դեռ 2012 թվականի նոյեմբերին հաղորդվել Էր, որ Չինաստանը պատրաստ Է երկաթուղու ցանցի զարգացմանը հատկացնել միայն կես տրիլիոն յուան: Անցյալ տարի ՉԺՀ-ն երկաթուղիների կառուցման գործում ներդրել Է շուրջ 630 մլրդ յուան: Ռեկորդային ներդրումներ Էին արվել 2010 թվականին, երբ երկաթուղիների նախարարությունը ներդրեց ավելի քան 800 մլրդ յուան:

Մինչեւ 2015 թվականը Չինաստանը ծրագրում Է շահագործել արդեն շուրջ 120 հազար կիլոմետր երկաթուղիներ, այդ թվում՝ 18 հազար կիլոմետր արագընթաց երկաթուղի եւ 40 հազար կիլոմետր երկաթգիծ՝ ճեպընթացների համար: Ինչպես նշում Է «Ժենմին Ժիբաո» թերթը, ընդհանուր առմամբ 2013-2015 թվականներին Չինաստանում երկաթուղիների վրա ծրագրվում Է ծախսել 1,3 տրիլիոն յուան (շուրջ 200 մլրդ դոլար):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում