Աթաթուրքն իսկական ռասիստ է եղել. թուրք հրատարակիչ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Սանջաքլար» հանդեսի հրատարակչական բաժնի խմբագիր Հաքան Ալբայրաքը HaberTurk հեռուստաալիքով հայտարարել է, որ «Աթաթուրքն իսկական ռասիստ է եղել»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրք հրատարակիչը հայտարարել է «Ինչպես են նայում իսլամական շարժումներն Իմրալիում ընթացող բանակցություններին» թեմայով հեռուստատեսային զրույցի ժամանակ, որն առնչվել է քրդական խնդրի լուծման շուրջ Իմրալի բանտում ցմահ բանտարկություն կրող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի կողմից տարվող բանակցություններին:

Ալբայրաքն ասել է, որ Աթաթուրքից սկսած` իշխանությունների սխալ եւ ծայրահեղ ազգայնամոլական քաղաքականության պատճառով Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից մինչ այսօր տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ իզուր տեղը սպանվել են իրենք իրենց թուրք չհամարելու պատճառով:

«Քրդերին հանդուրժեցին թրքությունն ընդունելու չափով: Դա առաջինը սկսել էր Մուստաֆա Քեմալը: Արեւելյան քրդաբնակ շրջաններում ճնշումներից ու կեղեքումներից առաջ Իսմեթ Ինոնյուն մի զեկույց էր պատրաստել, որում թրքականությունն ընդունող քրդերին թուրք էր անվանել, իսկ այն չընդունող քրդերին` շուն: Հետո իրագործվեց Դերսիմի կոտորածը: Թուրք լինելը նա ինքնություն էր համարում, ինչը սխալ է: Մուստաֆա Քեմալն իսկական ռասիստ էր: Ռասիստ` նաեւ սրտով: Տեսեք, թե դպրոցի պատերին ինչ է գրված. «Ես թուրք եմ, ես հպարտ եմ….Քո հզորությունը քո երակներով հոսող ազնվազարմ արյունն է»: Ի՞նչ ասել է ազնվազարմ արյուն: Այս դարում խոսում ենք ազնվական արյան մասին, դա բոլորիս բարբարոս ասել է նշանակում: Ազնվազարմ կարող է լինել ոչ թե արյունն, այլ գործողությունները», -շեշտել է նա:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով