Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԿԲնախագահ Տ. Սարգսյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեսկզբին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները խոստումնալից են գնահատվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի այսօր ունեցած աշխատանքային հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, խոսվել է արտահանման-ներմուծման կառուցվածքում նկատվող դրական միտումների մասին, համաձայն որոնց այս տարի ներմուծման մեջ էապես աճել է սարքավորումների, նոր տեխնոլոգիաների տեսակարար կշիռը, ինչը հուշում է, որ առաջիկայում գործելու են նոր եւ ավելի բարձր արտադրողականությամբ ձեռնարկություններ: ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ հունվար ամսին արձանագրվել է ժամկետային ավանդների աննախադեպ` 12 տոկոս աճ, ինչը նշանակում է, որ քաղաքացիները վստահում են իրենց խնայողությունները բանկերին եւ գերադասում են ավանդադրել հայկական դրամով: ԿԲ նախագահը դրամի հանդեպ վերաբերմունքի փոփոխությամբ է բացատրել նաեւ փաստը, որ առաջին անգամ առեւտրային բանկերի ներգրաված միջոցների 50 տոկոսից ավելին նույնպես դրամով է կատարվել: Խոսվել է նաեւ աշխատավարձի աճի ցուցանիշների մասին, ըստ որոնց, հունվարին արձանագրվել է շուրջ 20 տոկոս աճ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում