Խճանկար

Քիմ Քարդաշյանի շուրթերը` գդալի, Մերիլին Մոնրոյի շուրթերը` դանակի վրա

1 րոպեի ընթերցում

 Քիմ Քարդաշյանի շուրթերը` գդալի, Մերիլին Մոնրոյի շուրթերը` դանակի վրա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիզայներները ստեղծել են արտասովոր գդալների հավաքածու Original Supper անունով, որը բաղկացած է 12 գդալներից եւ մեկ դանակից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, հավաքածուն պատրաստված է արծաթից: Դրա գդալների եւ դանակի վրա երկու կողմից պատկերված են հայտնի մարդկանց շրթունքները, այդ թվում` Մադոննայի, Բրիթնի Սփիրսի, Շերի, Քիմ Քարդաշյանի, Աննա Նիկոլ Սմիթի եւ այլոց:

Դանակի վրա պատկերված են Մերիլին Մոնրոյի շրթունքները: Յուրատեսակ Original Supper հավաքածուի ստեղծման համար դիզայներիներին ոգեշնչել են 15-րդ դարի հավաքածուները Քրիստոսի եւ 12 առաքյալների խորհրդանիշով:

Բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել հավաքածուն 6500 դոլարով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում