KCK-ն Փարիզում երեք քուրդ քաղաքական գործիչների սպանության մեջ մեղադրել է Թուրքիային

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գործող «Քուրդիստանի համայնքների միություն» (KCK) կազմակերպությունը, որը համարվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքային թեւը, հունվարի 10-ին Փարիզում ազգությամբ քուրդ երեք կին քաղաքական գործիչների սպանության մեջ մեղադրել է Թուրքիային:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, KCK կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ PKK-ի հիմնադիրներից Սաքինե Ջանսըզի հետ միասին քուրդ գործիչներ Ֆիդան Դողանի եւ Լեյլա Սոյլեմեզի` Փարիզում սպանությունը «թուրքական գլադիատորության գործն է»: Հայտարարության մեջ նշվում է, որ սպանությունը եղել է նախապես ծրագրված եւ իրագործվել է վարպետորեն: «Մեր ընկեր Սաքինեն հետապնդվել է: Սպանությունը եղել է նախապես կազմակերպված, ծրագրված եւ իրագործվել է մեծ վարպետությամբ: Սպանության իրագործման ձեւից միանգամայն պարզ է դառնում, որ այն կատարվել է միջազգային մակարդակի պրոֆեսիոնալ ուժերի կողմից: Ակնհայտ է, որ այդ սպանության իրագործողները մեր առաջնորդների կողմից իրագործվող նոր գործընթացի զարգացմանը եւ Թուրքիայում քրդական խնդրի լուծմանը դեմ շրջանակներն են», -ասվում է հայտարարության մեջ:

Փարիզում «Քուրդիստանի տեղեկատվական գրասենյակում» երեք կին գործիչների սպանությունը հաջորդել է Իմրալի բանտում ցմահ ազատազրկման ենթարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ քրդական խնդրի լուծման շուրջ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի միջեւ անցկացված բանակցություններին, որոնցով, ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել PKK-ի կողմից զինված պայքարը դադարեցնելու եւ քրդական խնդիրը բարեփոխումների եւ քաղաքական ճանապարհով լուծելու ուղղությամբ:

Այդուհանդերձ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջադեպից անմիջապես հետո արած հայտարարության մեջ այդ սպանության առնչությամբ երկու հիմնական վարկած է հնչեցրել: Նա ասել է, որ սպանությունը հնարավոր է` կապված է PKK-ի ներսում հաշիվներ մաքրելու կամ էլ նրա հետ, որ «որոշ ուժեր չեն ցանկանում, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայում ավարտվի»: Քրդական որոշ շրջանակների կարծիքով` Փարիզում քուրդ անվանի գործիչների սպանությունը Թուրքիայի «խորքային պետության» (ազգայնամոլական շրջանակների) գործն է:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով