Սպորտ

Տիգրան Պետրոսյանը մտադիր է պահպանել Հայաստանի չեմպիոնի կոչումը

1 րոպեի ընթերցում

Տիգրան Պետրոսյանը մտադիր է պահպանել Հայաստանի չեմպիոնի կոչումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի գործող չեմպիոն Տիգրան Պետրոսյանն ամեն ինչ անելու է` նվաճած տիտղոսը պահպանելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում իր մտադրությունը հաստատեց կրկնակի օլիմպիական չեմպիոնը: Շախմատիստի կարծիքով` Հայաստանի շախմատի առաջնությունը դժվարագույններից է աշխարհում:«Իհարկե, հեշտ չի լինելու, Հայաստանի առաջնությունում միշտ էլ լինում են 5-6 շախմատիստներ, ովքեր հաղթանակին արժանի խաղ են ցուցադրում: Բայց ես ամեն ինչ անելու եմ` տիտղոսը պահպանելու համար»,-ասաց օլիմպիական չեմպիոնը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց 73-րդ առաջնությունը կմեկնարկի հունվարի 12-ին եւ կավարտի հունվարի 21-ին:

Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1984 թվականին: Շախմատային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն է: Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» շքանշանակիր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում