Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է տարբեր երկրների առաջնորդներին և կառավարությունների ղեկավարներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությունը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է. «2012 թվականին Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործում հասել են նշանակալի հաջողությունների»: ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ գալիք տարում կշարունակվի համատեղ արդյունավետ աշխատանքը ռուս-հայկական գործընկերության ընդլայնման ուղղությամբ:
Կարդացեք հոդվածը` Русский