Միջազգային

Ճապոնիայի մի շարք շրջաններում ռեկորդային ցածր ջերմաստիճան Է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի մի շարք շրջաններում ռեկորդային ցածր ջերմաստիճան Է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի մի շարք շրջաններում դեկտեմբերի 25-ին ռեկորդային ցածր ջերմաստիճան Է գրանցվել: Տեղական իշխանությունները նախազգուշացրել են բքի եւ փոթորկալի քամիների մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին

Ֆուրանո քաղաքում, որը գտնվում Է Հոկայդո կղզու ամենահյուսիսային մասում, այսօր ջերմաչափի սնդիկի սյունն ըստ Ցլսիուսի զրոյից ցած Է իջել 28, 4 աստիճան: Սա ամենացածր ցուցանիշն Է դիտարկումների ողջ ժամանակաշրջանում:

Ռեկորդ Է սահմանվել նաեւ Տոկիոյից հյուսիս գտնվող Յորիի քաղաքում (Սայտամա պրեֆեկտուրա): Սնդիկի սյունն ընկել Է այս տաք շրջանի համար խիստ հազվադեպ ջերմաստիճան՝ մինուս 8,2 աստիճան:

Սպասվում Է, որ առաջիկա մեկ օրում Ճապոնիայի գլխավոր կղզու՝ Հոնսյուի հյուսիսարեւելյան շրջանում կտեղա մինչեւ 80 սմ ձյուն: Այնտեղ կանխատեսվում Է ուժեղ քամի, որի պոռթկումների արագությունը կարող Է գերազանցել վայրկյանում 30 մետրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում