2012 թ-ին PKK-ի դեմ պայքարում Թուրքիայի կողմից զոհվածների թիվն աճել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ղեկավար Ջիհանգիր Չելիքը հրապարակել է 2012 թ-ին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) պարտիզանների դեմ թուրքական զինված ուժերի կողմից իրագործված ռազմական գործողություններում կողմերի ունեցած կորուստները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբեր3» լրատվական կայքը, թուրք պաշտոնյան խոստովանել է, որ ընթացիկ տարում PKK-ի պարտիզաններն աննախադեպ ակտիվ են եղել, ինչի պատճառով թուրքական կողմի կորուստը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ է եղել:

Չելիքի խոսքով` 2012 թ-ին թուրք-քրդական բախումներում զոհվել են 31 ոստիկան, 132 զինծառայող եւ 16 գյուղական պահապաններ: PKK-ի կողմից զոհվել են 438 պարտիզաններ, 193 զինյալներ հանձնվել են թուրքական անվտանգության մարմիններին, 8 հազար զինյալներ էլ ձերբակալվել են: Չելիքը նշել է, որ թուրք-քրդական բախումներում 2012 թ-ին զոհվել են 42 քաղաքացիական անձինք:

Թուրք պաշտոնյան խոսոտվանել է, որ ընթացիկ տարում զինված ուժերի դեմ բախումներում PKK-ն ժամանակակից զենքեր եւ տեխնոլոգիական միջոցներ է օգտագործել, ինչի պատճառով, թուրքական անվտանգության մարմինների գործն ավելի դժվարացել է: Քրդական աղբյուրները հայտնում են, որ թուրքական կողմը մեծացրել է բախումներում քրդերի կորստի չափը եւ նվազեցրել թուրքական անվտանգության ուժերի կորուստները:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով