Միջազգային

Իսպանիայի թագավորի ազգականուհիներին կասկածում են չինական մաֆիայի հետ կապերի մեջ

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի թագավորի ազգականուհիներին կասկածում են չինական մաֆիայի հետ կապերի մեջ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Խուան Կառլոս թագավորի հեռավոր ազգականուհիներին կասկածում են չինական մաֆիայի հետ կապերի մեջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով El Pais-ին:

Ոստիկանության կողմից թագավորի ազգականների հեռախոսազրույցների գաղտնալսման շնորհիվ պարզվել Է, որ Իսպանիայի միապետի չորրորդ պորտի երկու քույրերը փորձել են խարդախությամբ խուսափել հարկերից՝ դիմելով չինացի միջնորդների օգնությանը:

Ենթադրվում Է, որ Մարիա Մարգարիտա Բորբոն Դոս Սիսիլիաս Լյուբոմիրսկան եւ նրա քույրը՝ Մարիա Իմակուլադան, օգտվել են չինացի արտ-դիլեր եւ գործարար Գաո Պինի ծառայություններից, որը հանցավոր խմբավորման պարագլուխ Էր: Գաոյի օգնությամբ կանայք, ենթադրաբար, միլիոնավոր եվրոներ են փոխանցել արտոնյալ հարկային ռեժիմով երկրներ:

Թագավորական ընտանիքի անդամների եւ արիստոկրատների դեմ մեղադրանքների հնարավոր առաջադրման մասին չի հաղորդվում:

Հետաքննության նյութերի համաձայն՝ կեղծ փաստաթղթերի եւ կաշառքների միջոցով մաֆիականները փողերը տարել են Շվեյցարիա, Իսրայել, Հոնկոնգ, Հնդկաստան եւ Պակիստան, իսկ այնտեղից դրանք ուղարկել Չինաստան:

Գաո Պինն ինքը կալանավորվել Է 2012 թվականի հոկտեմբերին Իսպանիայի տարածքում՝ չինական մաֆիայի դեմ համազգային հատուկ գործողության ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում