Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Առաջին ատյանի մասնագիտացված դատարանների, վերաքննիչ դատարանների դատավորներ, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահներ եւ

12 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 27- ի եզրակացությունները, այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորներ նշանակելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորներ են նշանակվել. 1) Լարիսա Սոսյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 2) Գալուստ Ղարիբյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 3) Աշոտ Սարգսյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 4) Ռուզաննա Հակոբյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 5) Արգիշտի Ղազարյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 6) Ելենա Սողոմոնյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 7) Էդվարդ Նահապետյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 8) Հասմիկ Հովհաննիսյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 9) Աշոտ Աբովյանը. 10) Քրիստինե Մկոյանը. 11) Հովսեփ Բեդեւյանը. 12) Հովհաննես Թորոսյանը. 13) Արթուր Պողոսյանը. 14) Արթուր Ծատուրյանը. 15) Արծրուն Միրզոյանը: 2. Երեւանի քրեական դատարանի դատավորներ են նշանակվել. 1) Ալեքսանդր Ազարյանը. դադարեցվել են նրա Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 2) Մնացական Մարտիրոսյանը. դադարեցվել են նրա Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 3) Կարինե Ղազարյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները. 4) Եվա Դարբինյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները. 5) Վազգեն Ռշտունին: 3. Երեւանի քաղաքացիական դատարանի դատավորներ են նշանակվել. 1) Գոռ Հակոբյանը. դադարեցվել են նրա Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 2) Արթուր Առաքելյանը. դադարեցվել են նրա Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 3) Սամվել Թադեւոսյանը. դադարեցվել են նրա Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 4) Խաչատուր Բաղդասարյանը. դադարեցվել են նրա Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 5) Արտակ Բարսեղյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 6) Կարինե Պետրոսյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 7) Էդիկ Ավետիսյանը. դադարեցվել են նրա Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 8) Ռուբեն Ներսիսյանը. դադարեցվել են նրա Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 9) Տիգրան Պետրոսյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 10) Մամիկոն Դրմեյանը` որպես սնանկության գործեր վարող դատավոր. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 11) Ալեքսեյ Սուքոյանը` որպես սնանկության գործեր վարող դատավոր` դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 12) Կարեն Ստեփանյանը` որպես սնանկության գործեր վարող դատավոր. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 13) Նարինե Բարսեղյանը` որպես սնանկության գործեր վարող դատավոր. դադարեցվել են նրա Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 14) Ռոբերտ Սարգսյանը` որպես սնանկության գործեր վարող դատավոր. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները: 4. Հարավային քրեական դատարանի դատավորներ են նշանակվել. 1) Համլետ Դավթյանը. դադարեցվել է նրա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 2) Խաչիկ Հովհաննիսյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: 5. Հարավային քաղաքացիական դատարանի դատավորներ են նշանակվել. 1) Հարություն Ենոքյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 2) Անահիտ Թումանյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 3) Բագրատ Մկրտչյանը` որպես սնանկության գործեր վարող դատավոր. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 4) Ռուբեն Վարդազարյանը: 6. Հյուսիսային քրեական դատարանի դատավորներ են նշանակվել. 1) Վոլոդյա Ղազարյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 2) Մեսրոպ Մակյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 3) Հարություն Մովսիսյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: 7. Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավորներ են նշանակվել. 1) Կարինե Բաղդասարյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 2) Արշակ Ալավերդյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 3) Անի Մխիթարյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 4) Արթուր Մխիթարյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 5) Գոհարիկ Խաչատրյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 6) Արշակ Շահոյանը` որպես սնանկության գործեր վարող դատավոր. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 7) Խաչատուր Խաչատրյանը` որպես սնանկության գործեր վարող դատավոր: 8. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: * * * Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 27-ի որոշումները եւ եզրակացությունները, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանների դատավորներ, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահներ եւ դատավոր նշանակելու մասին: 1. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ են նշանակվել. 1) Երվանդ Խունդկարյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 2) Ստեփան Միքայելյանը. դադարեցվել են նրա Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 3) Կարեն Չիլինգարյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 4) Տարոն Նազարյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 5) Նախշուն Տավարացյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 6) Վահագն Թորոսյանը: 2. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ են նշանակվել. 1) Համլետ Ասատրյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի լիազորությունները. 2) Ռազմիկ Ազարյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի լիազորությունները. 3) Մարգո Սիմոնյանը. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի լիազորությունները: 3. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահներ են նշանակվել. 1) Աղվան Պետրոսյանը` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ. դադարեցվել են նրա Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները. 2) Սամվել Գրիգորյանը` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները. 3) Վարդան Ստեփանյանը` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: 4. Սուրիկ Ղազարյանը նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. դադարեցվել են նրա Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները: 5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում