Միջազգային

Columbia Pictures-ը կվերանկարահանի «Ջումանջի» ֆիլմը

1 րոպեի ընթերցում

Columbia Pictures-ը կվերանկարահանի «Ջումանջի» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Columbia Pictures ընկերությունը ծրագրել է վերանկարահանել ռեժիսոր Ջո Ջոնսթոնի նկարահանած ֆանտաստիկ «Ջումանջի» ֆիլմը, որի համար արդեն ընտրվել է սցենարիստ Զակ Հեմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով bukovina.biz.ua կայքը, նոր ֆիլմի իրադարձությունները կզարգանան ավելի ժամանակակից աշխարհում, մինչդեռ բոլոր սցենարները կհիմնվեն Քրիս Վան Օլլսբերգի 1981 թվականին գրված սցենարի վրա:

«Ջումանջի»-ի նոր նկարահանումը լուրջ եւ մասշտաբային նախագիծ է, որի իրականացման համար բավականին ժամանակ է պահանջվում: Սակայն հայտնի չէ, թե երբ կհայտարարվեն կինոարտադրանքի պատրաստ լինելու հստակ ժամկետերը եւ քաստինգների մեկնարկը:

Հետաքրքրական է, որ նախկինում Columbia Pictures ընկերությունը նկարահանել է «Ջումանջի» ֆիլմի նման մի ֆիլմ, որը կրում էր «Ջումանջի 2» աշխատանքային անվանումը եւ իր սյուժեով տարբերվում էր միայն նրանով, որ իրադարձությունների մեծ մասը տեղի են ունեցել տիեզերքում, ոչ թե ջունգլիներում: Մինչդեռ առանձնակի կոմերցիոն հաջողություն ֆիլմը չի ունեցել, քանի որ իր 65 միլիոն դոլար բյուջեի պարագայում կարողացել է հավաքել միայն 64 միլիոն դոլարի հասույթ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում