Միջազգային

ՆԱՍԱ-ի գիտնականները հերքում են 2012 թվականի դեկտեմբերին աշխարհի վերջի վերաբերյալ գուշակությունները

1 րոպեի ընթերցում

ՆԱՍԱ-ի գիտնականները հերքում են 2012 թվականի դեկտեմբերին աշխարհի վերջի վերաբերյալ գուշակությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հեճուկս բազմաթիվ կանխագուշակությունների եւ տեսությունների, այս տարվա դեկտեմբերին աշխարհի վերջը հաստատ չի գա: Համենայն դեպս, դրանում միանգամայն համոզված են ԱՄՆ-ի ՆԱՍԱ տիեզերական գերատեսչության գիտնականները, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

«2012 թվականին աշխարհի վերջը չի լինի: Մեր մոլորակը միանգամայն կարգին վիճակում Է եղել ավելի քան 4 միլիարդ տարի, եւ այն պնդումները, թե շուտով վրա կհասնի աշխարհի վերջը, ոչ մի գիտական հիմք չունեն»,- նշված Է ՆԱՍԱ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«2012 թվականի դեկտեմբերի 21-ը չի դառնա մարդկության վերջին օրը, սակայն այդ օրը կսկսվի հերթական ձմեռային արեւադարձը»,- նշում են ՆԱՍԱ-ում: Դեռ ավելին, ամերիկացի գիտնականները համոզված են, որ հին մայաներն ընդհանրապես աշխարհի վերջ չեն կանխագուշակել. «Ժամանակը չի վերջանում միայն այն պատճառով, որ ձեր խոհանոցում կախված օրացույցը դեկտեմբերի 31-ին ավարտվում Է: Այդպես Էլ մայաների օրացույցը 2012 թվականի դեկտեմբերի 21-ով չի ավարտվում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում