Միջազգային

Հունաստանի ոստիկանությունը բացահայտել է Օլիմիպայի հնագիտական թանգարանի կողոպուտը

2 րոպեի ընթերցում

Հունաստանի ոստիկանությունը բացահայտել է Օլիմիպայի հնագիտական թանգարանի կողոպուտը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ոստիկանությունը հայտարարել է հնագիտական թանգարանից մեծ աղմուկ հանած կողոպուտի բացահայտման մասին: Ինչպես հաղորդում է «Արմեպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ին, դեպքի առթիվ ձերբակալվել են տեղի երեք բնակիչներ, ովքեր մեղադրվում են այս տարվա փետրվարին Հին Օլիմպիա թանգարանից 77 ցուցանմուշի առեւանգման մեջ: Օլիմպիական խաղերի պատմությանը նվիրված թանգարանը կողոպտողների հետքերը ոստիկանությունը բացահայտել է այն ժամանակ, երբ կողոպտողները, կորցնելով բանականությունը, փորձել են սեւ շուկայում վաճառել գողացված` մ.թ.ա XV դարի մատանին` ամենաթանկ ցուցանմուշներից մեկը:

Մինչդեռ «գնորդները», որոնց հետ տարվում էին բանակցութունները Պատրի քաղաքում, հանդիսացել են ոստիկանները, ովքեր եւ ձերբակալել են նրանց:

Հաղորդվել է, որ Էլիդա շրջանում, որտեղ տեղակայված է «Օլիմպիա»-ն, կասկածյալների պահոցում հայտաբերվել են նաեւ այլ գողացված էքսպոնատներ: Չնայած ոստիկանությունը դեռ չի հայտնել այն մասին` հաջողվել է վերադարձնել ողջ գողոնը, թե ոչ:

Ընթացիկ տարում Ֆոկիդա շրջանում ձերբակալվել էինՖրանսիայիերկու քաղաքացիներ, որոնք մոտից առգրավվել է 400 հնագույն մետաղադրամներ եւ կավե նմուշներ:

Համաձայն հունական օրենսդրության` բոլոր իրերը, որոնք ներկայացնում են հնագիտական եւ գեղագիտական արժեք, պատկանում են պետությանը, եւ դրանց ապօրինաբար տնօրինումը` «սեւ հնագիտությունը», Հունաստանում համարվում է ցանր հանցագործություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում