Միջազգային

Չինական նոր անձնագրերը զայրացրել են հարեւան երկրներին

1 րոպեի ընթերցում

Չինական նոր անձնագրերը զայրացրել են հարեւան երկրներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինները եւ Վիետնամը վրդովվել են չինական այն նոր անձնագրերի պատճառով, որոնք իշխանությունները տվել են իրենց քաղաքացիներին, եւ բողոքի համապատասխան նոտաներ են փոխանցել ՉԺՀ-ի իշխանություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանությունների հայտարարություններին: Փաստաթղթում պատկերված Է ՉԺՀ-ի քարտեզը՝ վիճելի տարածքներով, որոնք հարեւան երկրներն իրենցն են համարում:

Ֆիլիպիններն ու Վիետնամը չինական անձնագրերի դիզայնը համարել են իրենց ինքնիշխանության խախտում: Հարեւան երկրներին հատկապես վրդովվեցրել Է այն, որ իրենց սահմանապահ ծառայություններին հարկ կլինի դրոշմակնիք դնել այդ փաստաթղթերի վրա՝ այդպիսով համաձայնելով Պեկինի կողմից առաջարկված տարածքային բաժանմանը:

Մինչդեռ Չինաստանը նշել Է, որ նոր անձնագրերն ամբողջովին համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ փաստաթղթերում պատկերվածն ուղղված չԷ որեւիցե կոնկրետ երկրի դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում