Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում հունվարին կընտրեն նոր պատրիարքի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի հայկական պատրիարքարանում հունվարի 23-25-ին կընտրեն նոր պարիարքի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի պատրիարքի տեղապահ Արիս սրբազան Շիրվանյանը:«Ինչպես գիտեք, Երուսաղեմի հայոց պատրիարքի մահից 40 օր հետո պետք է ընտրեն նոր պատրիարքին, սակայն դա չի նշանակում, որ ընտրությունը պետք է կայանա անմիջապես 41-րդ օրը, ուստի պատրիարքարանը որոշել է նոր պատրիարքի ընտրություններն անցկացնել հունվարի 23-ին, 24-ին և 25-ին»,- տեղեկացրեց Երուսաղեմի պատրիարքի տեղապահը:

Պատրիարքի ընտրությունը կատարվում է ժողովի միջոցով, որի ժամանակ գաղտնի քվերակություն է անցկացվում, որտեղ հինգ թեկնածուի անուններ են ընդգրկվում և երկրորդ քվերակությամբ 5-ից մեկը ընտրվում է պատրիարք:

Երուսաղեմում հոկտեմբերի 12-ին վախճանվեց Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: 93-ամյա պատրիարքը 60 տարի նվիրումով ծառայել է հայ եկեղեցուն: Նա նաև եղել է «Սիոն» պաշտոնաթերթի խմբագրական կազմի անդամ, Ճեմարանի փոխտեսուչ և տեսուչ: Մանուկյանը ծառայել է ԱՄՆ-ում` Քրիստոսի Եկեղեցիների Ազգային Ժողովի հանձնաժողովում, նախագահել է «Կրոնն ամերիկյան կյանքում» խորհուրդը: Եղել է նաև «Խղճմտանքի կոչ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ:

Հայերեն English Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից