Սերժ Թանկյանն ու Արտո Թունջբոյաջյանն ԱՄՆ-ում սիրիահայերին աջակցության համերգի են մասնակցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ Էյդ» խորագրով համերգը, որի կարգախոսն էր «Մեկ սիրտ, մեկ ոգի. Միանանք եւ օգնենք», տեղի է ունեցել ԱՄՆ-ի Փասադենայի «Սիվիք Օուդիթորիում»-ում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez-ը, համերգը կազմակերպել էին Սիրիահայության օգնության միացյալ մարմինը եւ «Արվեստագետները երեխաների համար» կազմակերպությունը:Սիրիայի հայ համայնքին օգնելու նպատակով կազմակերպված համերգին մասնակցելու համար Փասադենայի «Սիվիք Օուդիթորիում»-ում հավաքվել են հայ երգիչներ եւ երաժիշտներ ոչ միայն Միացյալ Նահանգներից, այլ նաեւ Հայաստանից եւ Ֆրանսիայից:Սերժ եւ Խաչատուր Թանկյանները, Արտո Թունջբոյաջյանը, Ռուբեն Հախվերդյանը,Լիլիթ Պիպոյանը, Վիգեն Դարբինյանը, Սեպուհ Սիմոնյանը, Արմեն Մովսիսյանը, ինչպես նաեւ «Էլեմենտ», «Վիզա», «Դրթի Դայմնդ» խմբերը եւ «Հայ եմ» քառյակը իրենց ջերմ կատարումներով աջակցություն են ցուցաբերել Սիրիայի հայ համայնքին:

Սիրիայի իրենց հայրենակիցներին նաեւ նվերներ են ուղարկել Ռոզ եւ Ալեք Փիլիպոս, Սրբոց Նահատակաց Ֆերահյան, Վահան եւ Անուշ Շամլյան ազգային հայկական վարժարանների սաները: Համերգի ընթացքում հայտարարվել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Սիրիահայության օգնության մարմինը Սիրիայի հայ համայնքին կփոխանցի 250 հազար ԱՄՆ դոլար:

Սիրիահայության օգնության միացյալ մարմինը ստեղծվել է սիրիահայերին օժանդակելու նպատակով՝ Արեւմտյան Ամերիկայում գործող եկեղեցական, բարեսիրական եւ կուսակցական կազմակերպությունների միասնական որոշումով 2012 թ-ի օգոստոսի 4-ին:

Հայերեն English

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել