Սպորտ

Հայաստան-Լիտվա` 1-0. Էդգար Մանուչարյանը բացել է խաղի հաշիվը

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Լիտվա` 1-0. Էդգար Մանուչարյանը բացել է խաղի հաշիվը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բացել է Լիտվայի հետ ընկերական խաղի հաշիվը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը հանդիպման 7-րդ րոպեին, ստանալով գնդակն Արաս Օզբիլիսից, այն ուղարկեց մրցակցի դարպասը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի «հավերժ ավագ» Սարգիս Հովսեփյանն իր մերջին հանդիպումն էր անցկացնում ազգային հավաքականի կազմում եւ րոպեներ առաջ փոխարինվեց` դաշտը լքելով բուռն ծափահարությունների ներքո: Նրա փոխարեն մարզադաշտ մտավ Արտակ Եդիգարյանը:

«Հանրապետական» մարզադաշտում ընթացող հանդիպումը շարունակվում է: Սա Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու վերջին հանդիպումն այս տարվա համար: Մեր ընտրանին հաջորդ խաղը կանցկացնի ֆուտբոլի աշխարհի ընտրական փուլի շրջանակներում Չեխիայի ֆուտբոլի ազգային ընտրանու դեմ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում