Միջազգային

Կազակները կզբաղվեն Մոսկվայի պարեկմամբ

1 րոպեի ընթերցում

Կազակները կզբաղվեն Մոսկվայի պարեկմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ընդունելություն են հայտարարել կազակների ջոկատներում, որոնք կզբաղվեն փողոցների պարեկմամբ: Ինչպես «Իզվեստիա»-ին պատմել Է Մոսկվայի կազակության գործերի կոմիտեի խորհրդական Նիկոլայ Կոմարովսկին, պլանավորվում Է, որ մայրաքաղաքի յուրաքանչյուր օկրուգում կաշխատի առնվազն 50 կազակ, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Մոտ օրերս կազակները կսկսեն պարեկել Տվերսկայա փողոցը եւ Բելոռուսկի կայարանի հրապարակը: Այս շրջանում նրանք կկասեցնեն անօրինական առեւտուրը:

Կազակները կունենան նույն լիազորությունները, ինչ որ դրուժիննիկները. այսինքն՝ նրանք չեն կարողանա ստուգել փաստաթղթերը կամ ձերբակալել իրավազանցներին: Կազակներին կհանձնեն դրուժիննիկների վկայականներ, ինչպես նաեւ կապահովեն տրանսպորտով անվճար երթեւեկությամբ: Բացի դրանից, նրանց կթույլատրեն պարեկությամբ զբաղվել իրենց համազգեստով:

Մոսկայի կազակությունն ինը հազար անդամ ունի:

Վերջին ժամանակներս կազակները նկատելիորեն ակտիվացել են: Նրանք պարբերաբար պահանջում են արգելել ներկայացումները, ձախողում են ցուցահանդեսների բացումները եւ կազմակերպում այլ ակցիաներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում