Բուհերի խոշորացումը Հայաստանում անխուսափելի է. Արմեն Աշոտյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհերի խոշորացման գործընթաց մոտ ապագայում չի կանխատեսվում, բայց հետագայում դրա իրականացումն անխուսափելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Բուհերի խոշորացումը Հայաստանում վաղ թե ուշ պետք է իրականացվի: Դրա համար հիմք են հանդիսանում ստեղծվածօբյեկտիվպատճառները`գիտամանկավարժական ներուժի մեկտեղման, կոնսոլիդացման եւ ֆինանասական արդյունավետ կառավարման խնդիրները, ինչպես նաև մի շարք այլ պատճառներ: Բուհերի խոշորացումը ներքին պահանջ է, դրա համար հիմք են ծառայում այն հստակ տվյալները, որոնք մենք ունենք Հայաստանի կրթական համակարգի մասին»,- նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարը:

Նրա հիշեցմամբ` 4 տարի առաջ Հայաստանում գործում էին 90 մասնավոր, 22 պետական և միջպետական բուհեր իրենց մասնաճյուղերով: «Այս ցուցանիշը զավեշտալի էր մեր երկրի համար: Ես շատ ուրախ կլինեի, եթե այդքան մեծ թվով բուհերը կարողանային ապահովել բարձրորակ կրթություն: Ուժեղացնելով բուհերի վերահսկողությունը, խստացնելով կրթության որակի նկատմամբ մեր պահանջները և մշակելով այլ առաջարկներ` կարողացանք հասնել նրան, որ 2012 թվականին ՀՀ-ում մասնավոր բուհերի թիվն իջավ 35-ի: Սակայն պետք է նշեմ, որ այս քայլերն էլ դեռ բավարար չեն»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Այսօր մասնավոր և պետական բուհերի միջև սկսվել է իրական մրցակցություն, հետևաբարՀայաստանումբուհերի խոշորացումն, ըստ նախարարի, արդեն իսկ մեկնարկել է:

Աշոտյանը հիշեցրեց նաեւ, որ միայն այս տարի 4 մասնավոր բուհ է փակվել` միանալով այս կամ այն բուհին: Նա նաև կարևորեց Վանաձորի ու Գյումրիի նման խոշոր քաղաքներում մայր բուհի մասնաճյուղ ունենալու անհրաժեշտությունը:

Հայերեն English

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները