Samsung-ը վաճառել Է ավելի քան 30 միլիոն Galaxy S III սմարթֆոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռախոսների խոշորագույն արտադրող Samsung-ն ավելի քան 30 միլիոն Galaxy S III սմարթֆոն Է վաճառել՝ շուկա ապարատի դուրս գալուց հետո անցած հինգ ամսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

20 միլիոն վաճառված Galaxy S III-երի նշագծին հասնելու մասին արտադրողը հաղորդել Էր սեպտեմբերի սկզբին, այդպիսով, լրացուցիչ 10 միլիոն ապարատների իրացման համար Samsung-ին պահանջվել Է մոտավորապես երկու ամիս:

Galaxy S III-ի համաշխարհային վաճառքներն սկսվել են մայիսի վերջին: Ռուսաստանի շուկայում սմարթֆոնը հայտնվել Է մոտավորապես մեկ շաբաթ անց՝ 16 Գբայթ հիշողությամբ մոդելը 30 հազար ռուբլի արժեքով: Ներկայում խոշոր առեւտրական ցանցերում այս մոդելը վաճառվում Է մոտավորապես 23 հազար ռուբլով:

Galaxy S III-ը հանդերձված Է քառամիջուկ պրոցեսորով եւ 4,8 դյույմանոց Super AMOLED-դիսփլեյով՝ 1280X720 կետ լուծաչափով: Սմարթֆոնն ունի երկու խցիկ՝ 8-մեգափիքսելանոց հիմնականը եւ 1,9 մեգափիքսելանոց ճակատայինը՝ տեսազանգերի համար: Սարքն աշխատում Է Google Android գործառական համակարգի կառավարմամբ:

Samsung-ն առաջատարն Է սմարթֆոնների սեգմենտում: Ըստ IDC վերլուծական ընկերության տվյալների՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Հարավային Կորեայի արտադրողին բաժին Է ընկել համաշխարհային շուկայի մոտավորապես 31,3 տոկոսը:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում