Մշակույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայկական ժայռապատկերները կդառնան Հայաստանի նոր այցեքարտը

3 րոպեի ընթերցում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայկական ժայռապատկերները կդառնան Հայաստանի նոր այցեքարտը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնագույն հայկական ժայռապատկերների հետազոտության հայ-գերմանական համատեղ ծրագրի արդյունքում կստեղծվի հայկական ժայռապատկերների ինտերնետային ամբողջական շտեմարան: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ հայկական ժայռապատկերները իրականում ունենք խորը ուսումնասիրության կարիք:«Մենք պետք էգերմանացի մասնագետների օգնությամբհավաքագրենք այն, ինչ ունենք: Նրանք են մեզ հորդորել որպեսզի շտեմարան ստեղծենք, քանի որ հայկական ժայռապատկերները եզակի արժեք են ներկայացնում եւ պետք է ներառվեն ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,- ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով` գերմանացիներն արդեն ներկայացրել են գրավոր հսկայական նյութ, որտեղ ամեն ինչ վավերագրված է եւ հատուկ սարքավորումների միջոցով նկարագրված է ժայռապատկերների մասին հսկայական տեղեկություն:«Աշխատանքները կշարունակվեն դեռեւս մեկ տարի, որից հետո մենք կամփոփենք եւ կհասկանանք, թե ինչ ենք անելու: Խնդիրը ոչ միայն համաշխարհային ժառանգության ցանկում ներառվելն է, այլեւ այդ ժառանգությունը հանրահռչակելը, շրջանառելը` անկախ նրանից` կներառվեն ժայռապատկերները այդ ցանկում, թե ոչ»,- ասաց նախարարը: Կմշակվեն նաեւ դրանց պահպանության համապատասխան մեխանիզմները:

Հայկական ժայռապատկերների ինտերնետային տվյալների շտեմարանի ստեղծումը կնպաստի նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացմանը: 2012 թվականիօգոստոսինփոքր քառաթիռ (կվադրոկոպտեր) սարքի միջոցով կատարվել են օդային նկարահանումներ: ՀՀ մշակութային ժառանգության անգնահատելի արժեքները՝ հնագույն ժայռապատկերները, առաջիկայում կներառվեն ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:«Վստահ եմ, որ մեկնարկած գործընթացը իր տրամաբանական ավարտին կհասնի»,- ասաց Պողոսյանը: Յուրաքանչյուր ժայռապատկեր պատմական է եւ արժեքավոր, ու չկա հատուկ տարանջատում, քանի որ խոսքը ամբողջական միասնական դարավոր մշակույթի ներկայացման եւ պահպանման մասին է:

Ջերմուկում եւ Սիսիանում հայկական ժայռապատկերների հետազոտության հայ-գերմանական համատեղ ծրագիրը, որը ղեկավարում են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պրոֆեսոր Հարալդ Մելլերը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն ՊավելԱվետիսյանը, մեկնարկել է 2011 թվականից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում