Լիտվայի ֆուտբոլի հավաքականը լրջորեն է պատրարաստվում Հայաստանի թիմի տեխնիկապես կողմնորոշված խաղին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը օրեր անց կնախապատրաստվի Լիտվայի թիմի հետ նոյեմբերի 14-ին կայանալիք ընկերական հանդիպմանը: Վարդան Մինասյանի սաները տարին կավարտեն տանն անցկացվելիք այդ վերջին խաղով: «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույցը Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սզաբա Լասլոյի հետ:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք Հայաստանի հետ խաղից:

-Սա ընկերական խաղ է, եւ ակնհայտորեն դրա արդյունքը մեր գլխավոր նպատակը չէ: Մեր թիմում կատարվել են փոփոխություններ, եւ մենք ավելի երիտասարդ խաղացողների ենք հրավիրել, մինչեւ 21 տարեկանների ազգային հավաքականից: Մենք նաեւ կուզեինք ձեռք բերել խաղացողներ, ովքեր այս տարի այդքան շատ հնարավորույթուններ չեն ունեցել մասնակցելու ազգային հավաքականի խաղերին: Մյուս կողմից կցանկանայինք կայունացնել կատարողականությունը մեր խաղում` գալիք տարվա Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերից առաջ:

-Ինչպիսի՞ մրցակից է ձեզ համար Հայաստանի հավաքականը, եւ ինչպիսին է ձեր կարծիքը հավաքականի մասին:

-Սա մի թիմ է, որն առաջընթաց է ապրել վերջին ժամանակահատվածում: Գիտեմ, որ նրանք լավ արդյունքներ ցուցադրեցին Եվրո-2012-ի վերջին ընտրական փուլում եւ մինչեւ վերջին խաղը հնարավորություն ունեին դուրս գալ հաջորդ փուլ: Նույնիսկ հիմա Հայաստանն ընդգրկված է ուժեղ խմբերի ցանկում եւ երեք խաղից հետո ունի վաստակած երեք միավոր, որը վատ արդյունք չէ:

-Ի՞նչ գիտեք Հայաստանի ֆուտբոլի եւ դրա պատմության մասին:

-Պետք է ընդունեմ, որ իսկապես ծանոթ չեմ հայկական ֆուտբոլին, մինչեւ չհանդիպեցի ձեր թիմին իմ մարզչականան գործունեության ընթացքում: Վերջին անգամ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ ֆուտբոլային խաղին ես ներկա չեմ եղել, այսպիսով, այս անգամվա խաղը նոր փորձություն է ինձ համար: Իսկ թե ինչ գիտեմ ընդհանրապես, ապա Հայաստանը նախընտրում է խաղալ տեխնիկապես կողմնորոշված ֆուտբոլ` արագ խաղացողներով, ովքեր պայքարում են մինչեւ վերջ եւ փնտրում են միմյանց համար հարմար իրավիճակներ:Անձամբ միայն Հենրիխ Մխիթարյանին եմ ծանոթ, ինչ խաղում է Դոնեցկի «Շախտյոր»-ի կազմում Չեմպիոնների լիգայում: Նա շատ լավ մրցաշրջան է անցկացնում: Այն, որ նրանք Չելսիի նկատմամբ հաղթանակ տարան, շատ բան է ասում: Այդուհանդերձ, մեր ազգային թիմի անդամները լավ ծանոթ են Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնություններին, որտեղ ձեր թիմի կեսն է խաղում: Կարծում եմ` նրանք ինձ ավելի շատ բան կասեն ձեր ընտրանու մասին գալիք շաբաթներին:

-Դուք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի G խմբում եք: Կարո՞ղ եք Հայաստանին համեմատել ձեր խմբում ընդգրկված թիմերի հետ` խաղաոճով կամ մարտավարությամբ:

-Դժվար է համեմատել, սակայն եթե անհրաժեշտ լիներ ընտրել մեկ թիմ, ապա դա հավանաբար կլիներ Լատվիան, քանի որ ինչպես մենք` հաջողությունների հասնելու համար, այնպես էլ նրանք պետք է ցուցադրեն շատ ավելի հարձակողական ֆուտբոլ, ավելի մեծ վարկանիշ վայելող թիմերի դեմ խաղերում: Նաեւ գիտեմ, որ դուք երկու անգամ հաղթել եք Սլովակիային խոշոր հաշվով, ընտրական փուլի ժամանակ, այսպիսով հույս ունեմ, որ կարող ենք սովորել այդ օրինակից, քանի որ մեր հաջորդ խաղը Սլովակիայի հետ է:

-Ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում:

-Հաջորդ տարի մենք շատ խաղեր ունենք, որոնք անցկացնելու ենք տանը եւ փորձելու ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Կտեսնենք, թե այդ արդյունքներից հետո ինչ հեռանկարներ կունենանք: Ակնհայտորեն, մեր խմբում կարող ենք տեսնել երկու ուժեղագույն թիմերի` Հունաստանին ու Բոսնիա և Հերցեգովինային: Մենք կարող ենք երազել երկրորդ տեղի մասին, քանի որ ֆուտբոլում շատ բան է հնարավոր, սակայն երրորդ կամ չորրորդ տեղերը զբաղեցնելն ավելի իրական են:Մենք նաեւ պետք է մրցենք Լատվիայի դեմ, որը զգայուն եւ անկանխատեսելի խաղ է ցուցադրում: Նվազագույն նպատակը Լիխտենշտեյնին կրկնակի հաղթելն է, քանի որ վերջին անգամ նրանք մեզանից միավորներ են խլել: Մենք արդեն հաղթել ենք նրանց եւ մեզ առջեւում մնացել է մեկ փոքրիկ քայլ:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ