Ֆուտբոլ

Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը վերջինը կլինի Սարգիս Հովսեփյանի համար

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը վերջինը կլինի Սարգիս Հովսեփյանի համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նոյեմբերի 14-ին կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանը «Մեծ ֆուտբոլում» կլինի վերջին անգամ:

Ինչպես «Արմենպրես»-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, տոնական, հիշարժան եւ խորհրդանշական է լինելու Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա ավագի համար: Անկասկած, Հայաստանի ազգային հավաքականը ձգտելու է հաղթանակով շնորհավորել ազգային հավաքականում 20 տարի հանդես եկած եւ 131 հանդիպում անցկացրած Սարգիս Հովսեփյանին, իսկ նրա բազմահազար երկրպագուները լինելու են իրենց սիրելի ավագի կողքին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում