Երուսաղեմի Հայոց նոր պատրիարքը կընտրվի նոյեմբերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի՝ Երուսաղեմի պատրիարք դառնալու հարցը դեռ հստակ չէ: Խաժակ Սրբազանի` Երուսաղեմի Հայոց պատրիարք դառնալու համար նախ ժողովի մասնակիցները պետք է քվեարկեն նրա օգտին և երկրորդ` ինքը պետք է ցանկանա պատրիարք դառնալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը` ի պատասխան շրջանառվող տեղեկությունների:

«Հանգուցյալ պատրիարքի հուղարկավորությունը կատարվեց և մահվանից 40 օր հետո, երբ քառասունքը դուրս կգա, պատրիարքի ընտրությունը կսկսի: Դժվար է ասել, թե ով կդառա պատրիարք, որովհետև թեկնածություններ չեն հայտարարվում: Ժողով է տեղի ունենում, որի ժամանակ գաղտնի քվերակություն է լինում, որտեղ հինգ թեկնածուի անուններ են ընդգրկվում և երկրորդ քվերակությամբ 5-ից մեկը կդառանա պատրիարք»,- ասաց Երուսաղեմի պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:

Երուսաղեմում հոկտեմբերի 12-ին վախճանվեց Երուսաղեմի հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: 93-ամյա պատրիարքը 60 տարի նվիրումով ծառայել է հայ եկեղեցուն: Նա նաև եղել է «Սիոն» պաշտոնաթերթի խմբագրական կազմի անդամ, Ճեմարանի փոխտեսուչ և տեսուչ: Մանուկյանը ծառայել է ԱՄՆ-ում` Քրիստոսի Եկեղեցիների Ազգային Ժողովի հանձնաժողովում, նախագահել է «Կրոնն ամերիկյան կյանքում» խորհուրդը: Եղել է նաև «Խղճմտանքի կոչ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ:

Հայերեն English

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությունը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան